Արցախում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը
Արցախում ապրիլի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5704 քաղաքացու հետազոտություն, որից 728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2612 դեպք: Կատարվել է 23 159 թեստավորում:
Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:
Արցախի ԱՆ-ից խորհուրդ են տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել:
Հարակից հրապարակումներ`
- 17.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
- 15.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
- 14.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք
- 12.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին