Բրազիլիայում կորոնավիրուսից ավելի քան 1000 նորածին է մահացել. Բժիշկ
Բրազիլիայում կորոնավիրուսից ավելի քան 1300 նորածին է մահացել, չնայած այն հանգամանքին, որ գիտնականները ճնշող ապացույցներ ունեն, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ փոքր երեխաների համար: news.mail.ru-ի հաղորդմամբ, Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով, 2020 թվականի փետրվարից 2021 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է առնվազն 852 երեխայի, այդ թվում 518 երեխա՝ մինչև մեկից փոքր: Բայց բժիշկ Ֆատիմա Մարինոյի գնահատմամբ ՝ իրականում մահացել են երկու անգամ ավելի շատ երեխաներ:
Նա հաշվել է համաճարակի ընթացքում չճշտված սուր շնչառական սինդրոմից լրացուցիչ մահերը և պարզել, որ նման մահերը 10 անգամ ավելի շատ են, քան նախորդ տարիներին: Միացնելով այդ թվերը՝ նա համոզված է, որ վիրուսից իրականում մահացել է մինչև ինը տարեկան 2060 երեխա, այդ թվում՝ 1030 նորածնի:
Մասնագետները նշում են, որ Բրազիլիայում կորոնավիրուսի շատ դեպքերը, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, մեծացրել է նորածինների և փոքր երեխաների վարակման հավանականությունը:
«Որքան շատ հոսպիտալացում, այնքան շատ մահեր բոլոր տարիքային խմբերում, ներառյալ երեխաները: Բայց եթե համավարակը վերահսկելի լիներ, այս թվերը կարելի էր հասցնել նվազագույնի», -ասել է բրազիլացի մասնագետ Ռենատո Կֆուրին:
Նշվում է, որ դժվար է առանց թեստավորման պարզել՝ երեխան վարակված է կորոնավիրուսով, թե ոչ, քանի որ երեխաների մոտ հիվանդությունն այլ կերպ է արտահայտվում, քան մեծահասակների:
«Շատ հավանական է, որ երեխան ունենա լուծ, ցավեր որովայնի և կրծքավանդակի շրջանում: Այս ախտանիշները հաճախ անտեսվում են, հետո արդեն ուշ է», - ասել է Ֆաթիմա Մարիոն:
Հարակից հրապարակումներ`
- Կավասակիի սինդրոմ ունեցող 4-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ
- Որոնումներ՝ հասկանալու համար COVID-19-ի կապը Կավասակի հիվանդության հետ
- Համավարակի ֆոնին Հայաստանում կավասակի հիվանդության տարածում չի արձանագրվել