Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Աննա Պապյանը չէր ներկայացել իր առաջին նիստին
«Երաևնի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորություները դադարեցնելու մասին»,-38 գրանցված անդամներով սկսելով ավագանու հերթական նիստը՝ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա տեղեկացրեց, որ Խաչատրյանի մանդատը ԿԸՀ-ի որոշմամբ տրվել է «Իմ քայլը» ընտրական դաշինիք հաջորդ թեկնածու Աննա Պապյանին, որը սակայն չէր եկել նիստին: Այդ փաստը չխանգարեց քաղաքապետ Հայկ Մարությանին շնորհավորել վերջինիս:
Քաղաքապետը հայտնեց, որ Դավիթ Անհաղթ փողոցի վրա գտնվո հողամասի օտարման հարցը հանում է օրակարգից և հարցերի հաջորդականության փոփոխությամբ այն դրեց քվեարկության:
Օրակարգն ընդունվեց 36 կող ձայներով:
«Պարոն Քաղաքապետ, բայց մենք չէինք էլ քվեարկել, անկեղծ ասած, էդ ինչպես է 36 կողմ անում»,- արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ նշելով որ ընդդիմությունը չի կարողացել քվեարկել:
«Վաստահեցնում եմ, որ տեխնիկան չի ճանաչում խմբակցությունները, նա ուղիղ ֆիքսում է»,-նկատի ունենալով էլեկտրոնային քվեարկությունը՝ արձագանքեց Մարությանը:
«Մենք կողմ ենք, իհարկե, բայց մեր մոտ դատչիկները չկան, որ քվեարկենք, ընդդիմությանը հնարավորություն չեն տալիս, խտրականություն է»,- պատասխանեց Մանրիկյանը:
«Համակարգիչները ձեր դեմ են դուրս եկել»,-նկատեց Հայկ Մարությանը և առաջարկեց կրկին քվեարկել, ինչի անհրաժեշտությունն ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չտեսավ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան