Լիլիթ Գալստյան. Ստամբուլում և Անկարայում Գանդիի անունով փողոցներ են անվանակոչված, արձաններ տեղադրված
ՀՅԴ ԳՄ անդամ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը, գրում է.
«Ապրլի 24-ի նախօրյակին Գանդիի արձանը գողեգող տեղադրած ազգադավ իշխանություններին ամենայն հավանականությամբ խրախուսել և ոգևորել է այն իրողությունը, որ Գանդին առանձնակի պատկառանք է ունեցել Թուրքայի և հատկապես Մուստաֆա Քեմալի հանդեպ։
Նաև այն, որ 1922 թ․ Գանդիի նախաձեռնությամբ մոտ 375․000 թուրքական լիրա է հանգանակվել և փոխանցվել Մուստաֆա Քեմալին՝ ի աջակցություն թուրքական բանակի։
Թուրքիայի և ՀՀ իշխանությունների քաղաքական համակրանքներն ու առաջնահերթությունները խիստ ներդաշնակ են․․․։ Ստամբուլում և Անկարայում Գանդիի անունով փողոցներ են անվանակոչված, արձաններ տեղադրված։
Հ․Գ․ Բայց դուք ի՜նչ նողկալի եք․․․»։
Հարակից հրապարակումներ`
- «Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո»
- Քննարկվում է Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան