«Կիլիկիա» ավտոկայանից արցախցիներից ահազանգ եմ ստացել. Հռիփսիմե Առաքելյան
«Շաբաթ օրը «Կիլիկիա» ավտոկայանից արցախցիներից ահազանգ ստացա, որ ավտոկայանից Արցախ տեղափոխող ավտոբուսները պարբերաբար չեն կատարում իրենց պարտականությունները, և անընդհատ խնդիրներ է առաջանում»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բավականին վատ է կազմակերպվում ուղևորափոխադրման աշխատանքը, և արցախցիների մոտ խնդիր է առաջանում:
Ըստ Առաքելյանի՝ Արցախ մեկնելու նպատակով քաղաքացիները ժամը 6-ին գալիս են, և տեղեկանում, որ ավտոբուսը 7-ին է շարժվելու, հետո ասում են, որ 8-ին կլինի և արդյունքում այդ մարդիկ մասնավոր երթուղայիններով են գնում՝ վճարելով դրա համար:
Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը արձագանքեց, որ վերջին երկու ամսում երկու ավտոբուս է մեկնում Արցախ և այնտեղ մեկնող մարդիկ խնդիրներ չեն ունեցել:Նրա խոսքով՝ քաղաքապետարանը կառավարությունից ստանում է գումար և այն փոխանցում տեղափոխող կազմակերպությանը և կարծիք հայտնեց, որ տեղափոխող կազմակերպությունը դեմ չի լինի հավելյալ ավտոբուսներով ուղևորափոխադրում իրականացնել:
Քաղաքապետ Հայկ Մարությանը էլ շեշտեց, որ մշտապես կապի մեջ է Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության հետ, այնտեղից նման ազդակ չի ստացել:
«Եթե ունեք տվյալներ, փոխանցեք, գնանք այդ դեպքի հետևից, հասկանանք՝ ի՞նչ է եղել»,- հայտարարեց քաղաքապետը:
Հռիփսիմե Առաքելյանը հավաստիացրեց, որ շաբաթ օրը միջադեպ է գրանցվել, և մեկ ավտոբուս ժամանակից շուտ գալով, քիչ ուղևոր է տարել Արցախ, իսկ երկրորդ ավտոբուսն ընդհանրապես չի եկել, և մարդիկ վճարովի հիմունքներով են տեղափոխվել:
Հարակից հրապարակումներ`
- Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին.Արմեն Ներսիսյան
- 94 ամյա Աղվան Աշոտի Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Աննա Պապյանը չէր ներկայացել իր առաջին նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում