ՄԻՊ. Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը
Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ:
ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ:
Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:
Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը:
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:
Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանության խնդիրը. Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների...
Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Понедельник, 19 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսված են այցեր պատերազմից հետո սահմանային դարձած գյուղեր․ ՄԻՊ
- Լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կյանքի և հոգեկան անձեռմխելիության մի շարք իրավունքներ. ՄԻՊ