Մերկելի կուսակցությունն ընտրել է կանցլերի իրենց թեկնածուին սեպտեմբերին կայանալիք ընտրություններում
Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության վարչությունը վերահաստատեց կուսակցության նոր նախագահ Արմին Լաշետին՝ որպես Գերմանիայում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կանցլերի պաշտոնի թեկնածու: Նա ստացել է 31 ձայն: 10 մարդ քվեարկել է նրա մրցակից Բավարիայի վարչապետի և Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Մարկուս Զյոդերի օգտին: Խորհրդի ևս 6 անդամ ձեռնպահ է մնացել: Այս մասին գրում է Eւronews-ը։
Զյոդերն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ենթարկվել ՔԴՄ որոշմանը: Այսպիսով, լարված իրավիճակը, որն առաջացել էր այն բանից հետո, երբ Զյոդերը և Լաշետը հայտարարեցին, որ պատրաստ են պայքարել մարտին ՔԴՄ-ՔՍՄ դաշինքից ընտրական ցուցակի առաջին տեղի համար, ավարտվեց հօգուտ վերջինիս, որը, մասնավորապես, պաշտպանում է Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Կանաչները ևս կողմնորոշվել են կանցլերի պաշտոնում իրենց թեկնածուի հարցում: Այս դերը վստահված է կուսակցության համանախագահ Անալենա Բերբոկին: Երկու երեխաների 40-ամյա մայրը, որը կոշտ դիրքի կողմնակից է Մոսկվայի հետ հարաբերություններում և «Հյուսիսային հոսք 2» նախագծի հակառակորդը, կարող է դառնալ Գերմանիայի հաջորդ կանցլերը:
Հիշեցնենք, որ ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը որոշել է չառաջադրվել հինգերորդ անգամ: