Եթե առիթ ունենաք՝ հարց կտաք, թե քանի՞ փամփուշտ են կրակել այդ ստորաբաժանումները. Մովսես Հակոբյան
«Պարոն Բաբայանի հնչեցված միտքը, որ դեմ էի համալրման այս պրոցեսին և ինքն այլ առաջարկություն է արել, որը չի անցել, դա շատ ճիշտ է արվել, որ չի անցել»,- այս մասին ասել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ընթացքում։
«Բոլոր դեպքերում Սամվել Բաբայանը պատերազմի ընթացքում հասցրել է իր ցանկությունն իրականացում դարձնել և ձևավորել է ստորաբաժանում՝ մի քանի հատ։ Ընդ որում ՝այդ զինվորներին հանելով առաջնագծից, թիկունքում ձևավորել է այդպիսի ստորաբաժանում։ Եթե առիթ ունենաք՝ հարց կտաք, թե քանի՞ փամփուշտ են կրակել այդ ստորաբաժանումները և որտեղի՞ խնդիր են կատարել։ Բայց ես կարող եմ փաստել, որ մեծ վնաս են հասցրել առաջին գծի ստորաբաժանումներին»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե ի՞նչ նպատակի են ծառայել այդ դեպքում նշված ստորաբաժանումները, Մովսես Հակոբյանն ասել է․
«Փորձել են Շուշիի օպերացիայի ժամանակ կիրառել, բայց հրաժարվել են կատարել։ Իր խոսքերն եմ հնչեցնում»։
Հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր ժամը՝ 22:20-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան