Չադի նախագահը վերընտրվելուց 1 օր հետո առաջնագծում զոհվել է
6-րդ ժամկետով Չադի նախագահ վերընտրված Իդրիս Դեբին մահացել է առաջնագծում ստացած վիրավորումից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով զինվորականների հայտարարությանը:
Նշվում է, որ Դեբին ղեկավարում էր զինվորականներին երկրի հյուսիսում ապստամբների դեմ ռազմական գործողությունների ընթացքում:
«Հանրապետության նախագահ, պետության ղեկավար, զինված ուժերի գերագույն հրամանատար Իդրիս Դեբի Իտնոն վերջին շունչն է տվել՝ պաշտպանելով տարածքային ամբողջականությունը ռազմի դաշտում:
Խորը դառնությամբ մենք տեղեկացնում ենք Չադի ժողովրդին 2021 թ. ապրիլի 20-ին Չադի մարշալի մահվան մասին»,- տեղական հեռուստաընկերության եթերում ասել է բանակի ներկայացուցիչ, գեներալ Ազեմ Բերմանդոա Ագունան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդրիս Դեբին վեցերորդ ժամկետով վերընտրվել է՝ հավաքելով ձայների ավելի քան 79% -ը: Դեբին պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 1990-ի դեկտեմբերից:
Ընտրությունների օրը՝ ապրիլի 11-ին, գրոհայինները Լիբիայի հենակետերից սկսել են գրոհել Չադի դեմ: Մարտերը վերսկսվել են կիրակի օրը, և երկուշաբթի օրը Չադի բանակը վերացրել է ավելի քան 300 խռովարարների։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա