Քաղաքական 16:54 20/04/2021 Հայաստան

ՀՀ-ում ապրող քաղաքացին, ըստ մեր իշխանությունների, պետք է լսի միայն պաշտոնական ապատեղակատվություն. Տ.Քոչարյան

«Սկսած պատերազմից՝ իշխանությունը փորձում է մաքսիմալ փակել այն բերանները, որոնք կարող են ասել ճշմարտությունը»,- ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Անդրադառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում Բորիս Ավագյանի ելույթին, որից հետո նա ազատվեց Արցախի ԱԻՊԾ  փոխտնօրենի պաշոնից, փորձագետը նշեց, որ դա հերթական ապացույցն է՝ Հայաստանում ապրող  քաղաքացին, ըստ մեր իշխանությունների, պետք է լսի միայն պաշտոնական ապատեղակատվություն, տարածի այն, ոչ թե փորձի իմանալ ճիշտը, թե ինչ է կատարվում:

Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ գերիների հարցով երեկ կայացած քվեարկությանը, որին դեմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Տ. Քոչարյանն ասաց, որ տեղացի ռուսատյացները միանգամից ոգևորվեցին, բայց իրականում պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է եղել հայ գերիների հարցի քննարկման հետ կապված:

Ըստ փորձագետի՝ երկու փաթեթ է առաջարկվել օրակարգ ընդգրկելոը համար։ 

«Առաջին փաթեթում կային Նավալնու հետ կապված  խնդիրները, գիտենք՝ Պուտինի թիվ մեկ ընդդիմադիրն է: Նույն փաթեթի մեջ ներառված էր նաև Թուրքիային վերաբերող հարց:

Երկրորդ փաթեթում ներառված էր հայ գերիների հարցը, «Կովիդ» անձնագրերի հարցը, որը, ըստ էության, հակառուսական էր, քանի որ փորձ է արվում արգելափակել ռուսական վակցինայով պատվաստվածների մուտքը Եվրոպա։ Երրորդ հարցը ևս վերաբերում է Ռուսաստանին, ըստ որի, ՌԴ-ն հանդիսանում է վտանգ Եվրոպայի համար:
 
Խորամանկություն են արել եվրոպացիները, որ այդ փաթեթների մեջ ընդգրկված հարցերը քվեարկել են ոչ թե առանձին-առանձին, այլ փաթեթով: Ռուսաստանը չի կարող քվեարել մի բանի համար, որտեղ ընդգրկված է հարց, որ ՌԴ-ն Եվրոպային վտանգ ներկայացնող երկիր է: Այդ խորամանկության համար առաջին հերթին պետք է հարցեր ուղղվեն ԵԽԽՎ ղեկավարությանը, ովքեր այդպես են կազմել փաթեթները»:

Նա նշեց, որ ՀՀ-ում ռուսատյացներն այս գիծը շարունակելու են այնքան, որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրություններ լինեն, գլոբալ ծրագիր կա, որ Ռուսաստանին Հայաստանից փորձեն հանել, ճանապարհները բացեն ու դառնան թուրքի մանկլավիկ:

«Չստացվեց Արցախը միանգամից հանձել ու այդ հարցը վերջնական լուծել, որովհետև Ռուսաստանը խառնվեց և այնտեղ ներկայություն կա, հիմա փորձելու են  այնպես անել, որ գոնե մնացած Հայաստանից շատ արագ Ռուսաստանը հեռանա, դառնա Թուրքիայի կամակատար»,- ասաց Տ. Քոչարյանը:

Նա ընդգծեց՝ հայերը թուրքերի հետ բարեկամանություն երբեք չեն կարող ունենալ, քանի որ Հայաստանն ավելի թույլ է, Թուրքիան ավելի ուժեղ, իրենք հայերի նկատմամբ բարեկամություն երբեք չեն ցուցաբերել:

«Ընդհանրապես, փոքր երկիրը մեծ երկրի հետ չի կարող լիարժեք բարեկամություն անել, եթե չկա մեծ երկրի հովանավարչություն կամ համակրանք, ինչպես կա Ռուսաստանի հետ կամ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում:

Թուրքիայի  հետ երբեք բարեկամություն չես կարող անել, Թուրքիայի համար դու ստրուկ ես, որն ինչ-որ ժամանակ անց պետք է ձուլվի ու այս տարածքը դառնա պանթուրքիստական ծրագրի վերջնական ավարտի ինչ որ դրվագ: Մենք գիտենք, որ Հայաստանը և Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում  ներկա պահին խանգարում են այդ ծրագրին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  արտահերթ ընտրություններին, նրա խոսքով, լինելու է երկու բևեռ՝ պայմանական թուրքական և պայմանական ռուսական:

«Մի բևեռը տանելու է Արցախի վերջնական կորստին այն իմաստով, որ Արցախն ամբողջովին կմնա խաղաղապահ ուժերի ենթակայության տակ, իրենք են որոշելու՝ ինչ է լինելու Արցախում, ճանապարհների բացում, մեծ քայլերով դեպի Թուրքիա, երկրորդ տարբերակը՝ մի փոքր նման է  խորհրդային Հայաստանի սկզբնական փուլին, երբ Հայաստանը բուժի իր վերքերը, ամրապնդի, վերականգնի տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային պոտենցիալը, փորձի այդ ընթացքում լուծի հարցեր կապված ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության հետ, նաև Արցախի հետ կապված հարցեր, այսինքն՝ Հայաստանը շանս ունենա դառնա տարածքային ինչ որ խաղացող»,- ասաց նա։ 

Միաժամանակ Տիգրան Քոչարյանը նկատեց, որ ներկա պահին Հայաստանի ինքնիշխանության մակարդակը համարյա թե զրոյական է, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը որևէ ձև ներգրաված չէ, ոչ սուբյեկտ է, ոչ օբյեկտ:

«Այսինքն՝ նախընտրական ընդհանուր պայքարը լինելու է  ոչ թե կուսակցությունների, անձերի միջև, այլ լինելու է տեսակի պայքար և լինելու է  Հայաստանը վերջնական կործանման տանելու, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու ընտրություն կամ Հայաստանի պահպանման և հնարավոր հետագա զարգացման ընտրություն Ռուսաստանի օգնությամբ: Երրորդ ճանապարհ չկա»,- ասաց Տ. Քոչարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}