Փաշինյանի քայլը էժանագին է. Գևորգ Գորգիսյան
«Ցանկացած գաղափար պետք է հենված լինի ինչ-որ հաշվարկների վրա, ես վստահ չեմ, որ Փաշինյանն ունի ինչ-որ հաշվարկներ, որոնք մեզ թույլ կտան նման քայլի գնալ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, թե գաղափար կա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը կրճատելու և 5 տարի մեկ 2-3 ամիս դարձնելու։
Ըստ պատգամավորի, դա ուղղակի գայթակղիչ խոստում է՝ նախընտրական շրջանին ընդառաջ, սակայն այն իրականացնել չի ստացվելու։
«Բայց մենք գիտենք, որ Փաշինյանը երբեք չի խորշել խոստումներ տալուց ու հետո դրանք չիրականացնելուց։ Սա էժանագին քայլ է։ Գիտակցելով, որ ժողովուրդն այսօր մտահոգված է զինվորների վիճակով՝ նա փորձում է ինչ-որ դիվիդենտներ քաղել խոստումներով, որոնք չի կարող կատարել»,- կարծիք հայտնեց նա։
Դիտարկմանը, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Գորգիսյանն ասել է, թե 2018-ի ընտրություններից հետո իրենք Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել՝ որպես վարչապետ, պատգամավորն արձագանքեց. «Վերջերս շատ են ասում, որ ԼՀԿ-ն է 2018-ին Նիկոլ Փաշինյանին ընտրել՝ որպես վարչապետ, և հիմա էլ քննադատում են, բայց դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ ընտրություններից հետո 50+ տոկոս ձայն հավաքած ուժի առաջին համարն ավտոմատ դառնում է վարչապետ, ուստի ԼՀԿ-ն չի ընտրել Փաշինյանին»։
Ինչ վերաբերում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե Էդմոն Մարուքյանը հատել է կարմիր գիծը, և այս ընտրություններին չի կարողանա Նիկոլ Փաշինյանի «շվաքի տակ» մասնակցել ընտրություններին, ապա Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ 2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը, և Սուրեն Պապիկյանն այդ թվում՝ ի թիվը ՔՊ վարչության այլ անդամների, Էդմոն Մարուքյանին է ընտրել՝ որպես առաջին համար։
«Այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ ում շվաքի տակ է մասնակցել ընտրություններին։ Իսկ 2018 թվականին մենք պարզ ասել ենք, որ գալիս ենք որպես ընդդիմություն, ի՞նչ Նիկոլ Փ աշինյանի շվաքի մասին է խոսքը։ Հետևաբար, ոչ ոք չի կարող մեզ այդ անհեթեթություններում մեղադրել»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կան ուժեր, որոնց հետ դաշինքով գնալու հարցը քննարկում ենք. «Իմ քայլը»-ի պատգամավոր
- «Ժողովուրդ». ՀՅԴ-ն քաղաքական որոշում է կայացրել. Պետք է ընտրությունների գնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով
- Անբարոյականի վաստակը գոռաց, թե ինձ վեց ամիս տվեք, համաձայնեցին. ինչո՞ւ. Շաքարյանց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին