Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
Օնիկ Գասպարյանը պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ: Արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանն արդեն 168.am-ի հետ զրույցում ասել է.
«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:
Թե ինչ նպատակ է հետապնդում կամ ինչ հարց է լուծում իշխանություն-ԳՇ նախկին պետ հեռակա բանավեճը, հստակ պնդում դժվար է անել՝ գուցե հասարակությանը կարևորագույն խնդիրներից շեղելու եղանակ են ընտրել, գուցե սա ճնշման ձև՞ է՝ ուղղված Օնիկ Գասպարյանին, կամ առհասարակ Զինված ուժերին, գործող գեներալներին…
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր նաև, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:
«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:
Գեներալ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:
«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտեց Օ․Գասպարյանը:
Եվ քանի որ Օնիկ Գասպարյանն այլևս ԳՇ ղեկավարը չէ, այն, ըստ էության, կներկայացնի ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Armlur. Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
- ԱԽ գրասենյակը հիմա էլ Օնիկ Գասպարյանից ձայնագրություն է հրապարակել
- Հանձնաժողով ձևավորելու կոչի փոխարեն Օնիկ Գասպարյանը պետք է անհապաղ հրավիրի մամուլի ասուլիս․ Ա․ Ղազինյան
- Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան