«Հրապարակ». Նախագահը հակված է չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հանրապետության նախագահը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան չդիմի, ապա դա կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմությունը։ «Այո, մենք ասել ենք, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երեկ մեզ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 2 օր ուշացումով՝ ապրիլի 2-ից նախագիծը նախագահականում է, ըստ իրավական կարգի՝ ուշացման դեպքում նախագահը պետք է այն ետ ուղարկեր խորհրդարան, բայց մինչ այս պահը Արմեն Սարգսյանը ո՛չ ետ է ուղարկել, ո՛չ էլ ստորագրել է կամ դիմել ՍԴ։ Նա 21 օր ժամանակ ունի։
Մեր տեղեկություններով՝ նախագահը հակված է չստորագրել օրենքը, բայց չի բացառվում, որ նաև ՍԴ չդիմի, նրա իրավաբանները սահմանադրականության հետ կապված խնդիրներ չտեսնեն։ Նշենք, որ ՍԴ դիմելու լիազորություն ունեն նաև ԱԺ պատգամավորները՝ 27 պատգամավորի ստորագրությամբ, և ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին, առանց «Իմ քայլի», կարող են նման քայլի դիմել։ Ինչ վերաբերում է նախագիծը 2 օր ուշացումով ուղարկելուն, ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Իմ քայլում» այնքան փնթի և անուշադիր են նախագիծը կազմել, որ տեխնիկական շտկումների անհրաժեշտություն է առաջացել, և մինչև հաստափոր նախագիծը նորմալ տեսքի են բերել, ժամկետի ուշացում է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին