ՈւԵՖԱ. Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» չեն նվաճի ՉԼ կիսաեզրափակչի ուղեգիր
Թվում է, որ Սուպեր լիգայի ստեղծման հետ կապված եվրոպական ֆուտբոլում հեղափոխական փոփոխությունները վերածվում են իսկական պատերազմի, գրում է sport.ru-ն։
Սա հենց այն եզրակացությունն է, որը կարելի է անել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Յեսպեր Մյոլերի վերջին հայտարարությունից հետո:
Մյոլերը «CBS Sports»-ին ասել է, որ Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», որոնք նախկինում մտել էին այսպես կոչված Սուպեր լիգա, այս մրցաշրջանում հնարավորություն չունեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու։
«Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» կմեկնեն: Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա ուրբաթ օրը: Եվ այդ ժամանակ մենք կորոշենք, թե ինչպես ավարտել Չեմպիոնների լիգան»,- հստակեցրել է Մյոլերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին