Armlur. Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր ԱԽ գրասենյակի հրապարակած ձայնագրությանը, ասել է.
«Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը, որից հետո իմ ելույթը ամբողջությամբ»։
Ավելի վաղ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Այդ հայտարարությունից ամիսներ անց՝ ապրիլի 15-ին ԱԽ-ն ներկայացրեց 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է.
«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ գրասենյակը հիմա էլ Օնիկ Գասպարյանից ձայնագրություն է հրապարակել
- Օնիկ Գասպարյան. Անհապաղ նախաձեռնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում
- ԱԽ-ն գաղտանզերծումներ է արել՝ ի պատասխան Օնիկ Գասպարյանի
- Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
- Վազգեն Մանուկյանը դիմում է ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ ԳՇ պետին՝ պահանջելով հանդիպում Հայրենիքի փրկության շարժման հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան