Քարոզչություն՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը բացելու համար հիմք ստեղծելու համար․ Pars Today
««Ազար թաջ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Բաքվում ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին, հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմում ԱՄԷ-ի դեսպանության բացումը տարածաշրջանում խաղաղության և զարգացման հիմք կստեղծի:
«Ազար թաջ» լրատվական գործակալությունը գրել է, որ Բաքվում ԱՄԷ-ի փոխպդեսպանն ասել է. «Ես հիացած եմ Ադրբեջանում բազմամշակութային իրավիճակով և տարբեր մշակույթների՝ միմյանց հետ շփումներով: Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում տարբեր ազգերի ու կրոների ներկայացուցիչների նկատմամբ և հարգում բոլոր կրոնների հետևորդներին: Այս հասարակության մեջ մարդկային արեժքները շատ կարևոր են»»,-գրում է իրանական Pars Today-ը։
Նշվում է, որ Բաքվում Էմիրությունների փոխդեսպանն Իսրայելի և այդ երկրի միջև ստորագրված համաձայնագրի կապակցությամբ ասել է, որ այդ քայլը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար և ավելի լավ ապագա է խոստանում տարածաշրջանի ժողովուրդներին և ապագա սերունդներին: Իսրայելի հետ արաբական պետությունների հարաբերություններում կիրառվել են տարբեր գործընթացներ և կարևորվել են երկխոսությունը և շփումները:
Մինչ այժմ ԱՄԷ-ն, Բահրեյնը և Սուդանը, պաշտոնապես հայտարարել են Իսրայելի ռեժիմի հետ իրենց հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Բահրեյնը և ԱՄԷ-ն ռեժիմի հետ կնքել են խաղաղության համաձայնագիր: Եվ հավանական է, որ այս համաձայնագրի ստորագրման գործում կարևոր դեր են ունեցել անհատները:
Արաբական որոշ երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մանրակրկիտ գնահատումը վկայում է, որ դա տեղի է ունեցել անձանց որոշումների հիման վրա, ովքեր այնքան էլ չեն վայելում ժողովրդի աջակցությունը:
Հիշեցնենք, որ Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման միջնորդը եղավ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի այսպես կոչված դաշնակից և հրեաների բարեկամ Ադրբեջանը ՄԱԿ-ում դավաճանում է Իսրայելին. Սասունյան
- Թրամփը Նեթանյահուի վերընտրության համար Իսրայել է ուղարկում իր լավագույն PR մասնագետներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները