Անկախության տոնը նշեցին նաև մարզաշխարհի ներկայացուցիչները
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված մարզական մասսայական միջոցառումներին ներկա է գտնվել նաև նախարար Գաբրիել Ղազարյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, նախարարը շրջայց է կատարել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հարակից հրապարակից մինչև Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից հրապարակ, որտեղ տեղի էին ունենում մարզական ցուցադրական ելույթներ:
Նախարարության ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների սաները տարբեր մարզաձևերում ցուցադրական ելույթներ են ունեցել նաև Ստ. Շահումյանի անվան հրապարակում և Հյուսիսային պողոտայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում