Առանց կարգավիճակի Արցախը գոյություն ունենալ չի կարող. Արթուր Թովմասյան
Ապրիլի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ԱրՊՀ-ում հանդիպել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի բաժինը։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով խորհրդարանի նախագահին, նշել է, որ գիտխորհրդի որոշմամբ համալսարանում մեկնարկել է «Արցախ. ներկան և ապագան» ծրագիրը,որի շրջանակներում առաջին հյուրն ԱԺ նախագահն է:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 2020թ. աշնանային արյունոտ պատերազմում զոհված ԱրՊՀ 23 նահատակների հիշատակը:
Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար ու, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, ներկայացրել 7-րդ գումարման ԱԺ մինչպատերազմական և հետպատերազմյան գործունեությունը, մասնավորապես՝ անդրադարձել է ԱԺ-ում ժամանակածին օրինագծերի ընդունմանը:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Արցախի մայր բուհի գիտակրթական գործունեությունը, ԱԺ և ԱրՊՀ համագործակցությունը, մասնավորապես ողջունել է համալսարանականների արձագանքը «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ:
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Արցախի հետագա կարգավիճակին, հայ գերիների ճակատագրին, երկրի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, առկա մարտահրավերներին դիմակայելուն, նախկին և ներկա բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրներին էին վերաբերում համալսարանականների հարցադրումները:
«Արցախը պետք է լինի անվտանգ, կարգավիճակի հարցը և բանակցային գործընթացի վերսկսումը հրատապ է: Առանց կարգավիճակի Արցախը գոյություն ունենալ չի կարող: Ադրբեջանից անջատումը կլինի մեր միակ փրկությունը: Միաբանությամբ անպայման կհասնենք հաջողությունների»,- իր խոսքում շեշտել է ԱԺ նախագահը:
ԱԺ նախագահը պարգևատրվել է ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով:
Հանդիպումն անցել է անմիջական և ջերմ մթոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում