Բելառուսը մտադիր է պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ պատասխանել ԱՄՆ-ին
Բելառուսը նախատեսում է պատասխանել ԱՄՆ-ին՝ Մինսկի դեմ պատժամիջոցները վերսկսելու իր որոշման հետ կապված, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
Նախարարությունից շեշտել են, որ Բելառուսը կարող է «տեր կանգնել» իրեն, նա թույլ չի տա, որ պատժամիջոցների և սահմանափակումների ազդեցությունը մեծ լինի։
Բելառուսական կողմը հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի, այդ թվում՝ միջազգային մակարդակում, ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցների և Բելառուսի քաղաքացիների բարեկեցությունը ԱՄՆ-ի «ապակառուցողական» միջոցներից պաշտպանելու համար:
«Մենք ասիմետրիկ պատասխան ենք տալիս ամերիկյան կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը նշել է նաև, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ցանկացած առաջընթաց հնարավոր է միայն փոխադարձ հարգալից երկխոսության արդյունքում:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է վերականգնել միակողմանի պատժամիջոցները Բելառուսի ինը պետական ձեռնարկությունների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Անգելա Մերկել․ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում, Ղրիմում ավելին է, քան անհանգստացնող
- Բելառուսում Տիխանովսկայայի դեմ գործ է հարուցվել` ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում