«Մենք բոլորս նույն նավակում ենք»․ Չինաստանը կոչ է արել միավորված ջանքերով պայքարել կորոնավիրուսի դեմ
Չինաստանի իշխանությունները մտադիր են բաց քաղաքականություն վարել այլ երկրների նկատմամբ և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում շահագրգիռ պետությունների հետ միավորել ջանքերը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար մտադիր է այլ երկրների հետ միավորել ջանքերը։ Մենք նաև կողմ ենք բազմակողմ համագործակցության սկզբունքների ամրապնդմանը»,- հայտնել է նա չինական Բոաոյում մեկնարկած Ասիական տնտեսական համաժողովի բացման արարողության ժամանակ։
Չինաստանի ղեկավարի խոսքով, Պեկինն անարդյունավետ է համարում առանձին երկրների միակողմանի քաղաքականությունը, քանի որ նոր գլոբալ մարտահրավերները միասնական ջանքեր են պահանջում:
Բացի այդ, նա հայտարարել է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և արտադրության ոլորտում նույնպես Չինաստանը մտադիր է այլ երկրների հետ ընդլայնել համագործակցությունը։
«Մենք բոլորս նույն նավակում ենք․ անհրաժեշտ է ամրապնդել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման, արտադրության և մատակարարման ոլորտում համագործակցությունը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայում կորոնավիրուսից ավելի քան 1000 նորածին է մահացել. Բժիշկ
- 19.04.2021. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրական ավելանում է 1,219-ով