Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների 920 մլն դրամի բարեգործական ծրագիրը՝ Մասիս քաղաքում
Հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան Մասիս քաղաքում գտնվող փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին, ամբողջովին հիմնանորոգվել է Միքայել և Կարեն Վարդանյանների միջոցներով: 3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել:
Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց: Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով: Ամբողջ երկայնքով տեղադրվել են 96 լուսասյուներ՝ համալրված ժամանակակից LED լուսատուներով:
Տեղադրվել են ժամանակակից լուծումներով տրանսպորտային կանգառներ: Ճանապարհին տնկվել է եվրոպայից ներմուծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան, վարդագույն Robinia տեսակի 292 ծառ, որոնց հետագա խնամքը կիրականացվի ավտոմատ ոռոգման համակարգով:
Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 920 մլն. դրամ է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 300 մլն դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին
- Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները համավարակի դեմ պայքարի համար նվիրաբերել են 300 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին