Պրահան ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում վտարել ռուս դիվանագետներին
Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը նաև հանրապետության ժամանակավոր արտգործնախարարն է, երեքշաբթի օրը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Պրահայի դաշնակիցներին կոչ է արել վտարել ռուս դիվանագետներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարել են Պրահայում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման մասին, որոնք, ըստ չեխական կողմի, Ռուսաստանի հատուկ ծառայությունների սպաներ են:
Այս քայլն արվել է Վրբետիցայում զինամթերքի պահեստներում իբր բացահայտված հանգամանքների հետ կապված:
Ապրիլի 19-ին Յան Համաչեկը ասել է, որ հանրապետության իշխանությունները ողջունելու են, եթե իրենց դաշնակիցները «իրականացնեն ռուսական հատուկ ծառայությունների սպաների արտաքսումը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա