Ռուս խաղաղապահները մաքրել են Կարմիր Շուկային հարակից տարածքը և ուխտավորների ուղեկցել Ամարաս ու Դադիվանք
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծող վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և պայթուցիկ առարկաներից:
ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայումս ռուս սակրավորները պայթուցիկ նյութերի որոնումներ են իրականացնում Կարմիր Շուկա բնակավայրի հարակից տարածքներում: Գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նախկինում մշակվել էին տեղի բնակիչների կողմից, պատերազմի ընթացքում ենթարկվել են հրետանային հարվածների:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են շուրջ հինգ հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի ամբողջական մաքրում: Կատարված աշխատանքի շնորհիվ տեղի գյուղացիները կարող են վերադառնալ հողի մշակման աշխատանքներին և խնամել թթի տնկարկները:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները հայտնաբերել և չպայթած զինամթերքից մաքրել են 2012 հա տարածք, 620 կիլոմետր ճանապարհ՝ վնասազերծելով 25,580 պայթուցիկ առարկա:
Պայթուցիկներից տարածքները մաքրելու հարցում օգնություն ցուցաբերելուց բացի, երեկ ռուս խաղաղապահները կազմակերպել էին ավելի քան 50 ուխտավորի ուղեկցություն դեպի Ամարաս և Դադիվանք, որոնք գտնվում էին Արցախի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:
Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանում, որը եռակողմ հայտարարության համաձայն 2020 թվականի նոյեմբերից անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորներն ականազերծում են Մարտակերտի շրջակայքի գյուղատնտեսական նշանակության հողերը
- Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկաներ են վնասազերծել
- Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ առարկաներից
- Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ
- Արցախում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից
- Արցախում ռուս սակրավորները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա
- Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս
- Արցախի ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին