Վրաստանում հունվարի 12-ից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի առավելագույն թիվը
COVID-19-ի զոհերի թիվը Վրաստանում աճել է՝ կազմելով 3,959 մարդ: Կառավարությունը հայտնել է, որ ևս 10 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից: Այս մասին գրում է ekhokavkaza-ն։
Այսօր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1792 նոր դեպք: Ըստ Worldmeters.info պորտալի, սա ամենաբարձր ցուցանիշն է հունվարի 12-ից ի վեր: Նախորդ օրը կատարվել է 30 940 թեստ՝ 8684 PCR թեստ, 22 256 արագ հակագենի թեստ։
Եվս 663 հիվանդ վերականգնվել է: Երկրում COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 297.728 է, վերականգնվել է 282.237-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան