Պրահան ստիպված կլինի զրոյից հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ. Չեխիայի ԱԳ նախարար
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Չեխիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ Պրահան ստիպված կլինի զրոյից հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Ըստ նրա՝ Չեխիան կարող է վտարել Ռուսաստանի Դաշնության բոլոր դիվանագետներին։
Հիշեցնենք, որ Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը նաև հանրապետության ժամանակավոր արտգործնախարարն է, երեքշաբթի օրը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Պրահայի դաշնակիցներին կոչ է արել վտարել ռուս դիվանագետներին։
Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարել են Պրահայում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման մասին, որոնք, ըստ չեխական կողմի, Ռուսաստանի հատուկ ծառայությունների սպաներ են:
Այս քայլն արվել է Վրբետիցայում զինամթերքի պահեստներում իբր բացահայտված հանգամանքների հետ կապված:
Նշենք նաև, որ Մոսկվայում Չեխիայի դեսպանության քսան աշխատակցի հայտարարել են «պերսոնա նոն գրատա»։
Հարակից հրապարակումներ`
- Պրահան ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում վտարել ռուս դիվանագետներին
- ՌԴ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում