CNN. ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը աճում են՝ չնայած պատվաստումներին
ԱՄՆ-ում հայտնաբերված COVID-19-ի օրական դեպքերի թիվը շարունակում է աճել՝ չնայած բնակչության զանգվածային պատվաստումներին: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է CNN-ը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, երկրում անցած յոթ օրվա ընթացքում միջինում գրանցվել է օրական ավելի քան 67 հազար նոր դեպք, ինչը գրեթե 25%-ով ավելին է, քան մեկ ամիս առաջ գրանցված դեպքերը։
«Ամեն օր Միացյալ Նահանգներում ավելի շատ մարդիկ են պատվաստվում, բայց վիրուսը նոր թափ է հավաքում: Երկրի որոշ մասերում շարունակում է աճել վարակվածների և հոսպիտալացվածների թիվը, ինչպես նաև երիտասարդների շրջանում վարակվածությունների թիվը»,- ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ներկայացուցիչ Ռոշել Վալենսկին:
Նրա խոսքով, երկիրը դեռ համաճարակի դեմ պայքարի բարդ փուլում է։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Կորոնավիրուսի որոշ մուտացիաներ անխոցելի են պատվաստանյութերի համար
- Վրաստանում հունվարի 12-ից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի առավելագույն թիվը
- 20.04.2021. Կորոնավիրուսի 667 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է