Արթուր Ղազինյան. Ռուսաստանը դեմ է քվեարկել ոչ թե հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ երկու հարցերին
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքներին, գրում է.
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակների կողմից հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելուն «դեմ քվեարկելու» մասին տարածվող լուրերը ունեն խիստ արհեստածին և մանիպուլացիոն բնույթ, քանի որ օրակարգը դրվում է քվեարկության ոչ թե առանձին կետերով, այլ ամբողջական։
Ապրիլի 19-ի օրակարգում, բացի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կետից, ներառված են եղել նաև Նավալնիի ձերբակալման 1.5.1, և Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող 1.5.6 կետերը։
Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել ոչ թե Ադրբեջանում պահվող Հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված նշված երկու կետերին։
Սա ուղղակի նշեմ, որ տարբերեք իրավիճակն օբյեկտիվ գնահատող մարդկանց կեղծարար մանիպուլյատորներից»։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց
- Քաղաքագետ. Ո՞վ է պատասխանատու գերիների հարցը նման փնթի քաղաքական խաղերի թատերաբեմ խցկելու և ձախողելու համար
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը
- Մենք ենք պատասխանատու մեր գերիների համար, այլ ոչ թե ՌԴ-ն. ԱԻՊԾ փոխտնօրեն
- ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանում հայ գերիների մասին քննարկման անցկացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան