Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին.Արմեն Ներսիսյան
«Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին»,-Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ ներկայացնելով Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի թունաքիմիկատների գերզմանոց կատարած այցից ստացած իր զգացողությունները:
Նա հայտարարեց, որ այնտեղ նույն վիճակն է, ինչ երկու տարի առաջ կատարած այցի ժամանակ:
Նկատելով, որ երկու տարի է խոսում է այդ թունաքիմիկատների գերեզմանոցից՝ ավագանու անդամն իր գործընկերներին խորհուրդ տվեց ուսումնասիրել, թե այնտեղ թաղված ԴԴՏ թունաքիմիկատն ինչ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության վրա:
«Այդ նյութն ուռուցքածին է, մեռելածին, նրանից առաջացող շատ տարածված հիվանդություններից մարդիկ են մահանում»,- տեղեկացրեց Արմեն Ներսիսյանը:
Ավագանու անդամի տեղեկացմամբ, 5 մլն եվրո դրամաշնորհ է բերվել Հայաստան այդ թունաքիմիկատների գերեզմանոցը ոչնչացնելու համար, որից երկու տարվա ընթացքում 400 հազար եվրո ծախսվել է միայն փորձարկումների, լաբորատոր աշխատանքների վրա:
Կանխատեսելով, որ 5 տարի հետո այդ գումարից ոչինչ չի մնա և թունաքիմիկատը նորից կթունավորի Երևան քաղաքը և գետերը՝ Ներսիսյանը կոչ արեց ուսումնասիրել խնդիրը, քաղաքապետին և ավագանու անդամներին առաջարկեց խումբ կազմել, գնալ տարածք և այնտեղ իրենց աչքերով տեսնել վիճակը:
«Քաղաքական դիվիդենտներ հավաքելու և սուր հարցեր բարձրացնելու համար չեմ սա ես ասում, այլ պարզապես մտահոգված եմ մեր քաղաքացիների առողջության համար: Պատերազմից, կորոնավիրուսից այսքան մարդիկ են մահանում, տարիներ շարունակ էլ այդ գերեզմանոցի հետևանքով են միգուցե մահացել և պետք է հարցը լրջացնել, քանի որ անձրևաջրերը լվացնում են այդ թունաքիմիկատը, լցնում Գետառը, որով Արարատյան դաշտի հողերն են ջրվում»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Քաղաքապետա Հայկ Մարությանը հայտնեց, որ 5 միլիոն եվրոյի ԵՄ ծրագրիը կենցաղային վտանգավոր թափոններին է վերաբերում, ոչ թե գյուղատնտեսականին, իսկ Արմեն Ներսիսյանի բարձրացրած հիմնահարցը իրենց լիազորությունների մեջ չի մտնում:
Քաղաքապետը հայտնեց, որ բոլոր դեպքերում լսեց ավագանու անդամին, կփորձի գործող ծրագրից փորձագետներ ներգրավել նաև թունաքիմիկատների խնդրով խորհրդատվական օգնության կարգով, եթե, իհարկե, վերջիններս համաձայնեն աջակցել:
Հարակից հրապարակումներ`
- 94 ամյա Աղվան Աշոտի Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Աննա Պապյանը չէր ներկայացել իր առաջին նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան