Գևորգ Դանիելյան. Եթե հոգեկան խանգարում ունեցող անձը վտանգավոր է դառնում հանրության համար, պետք է ենթարկվի հարկադիր բուժման
Իրավագիտության դոկտար, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Բաքվում ռազմական ավարի ցուցադրությանը, գրում է.
«Ռազմական ավարի այգու» գաղափարը ադրբեջանի պատմության մեջ կմնա, որպես այդ երկրի ու ազգի ամոթի անհերքելի ու անդառնալի առաջնահերթ ուղենիշ, թեպետ՝ դա բնավ եզակի դրսևորում չէ։
Նվազագույն քաղաքակրթություն ունեցող ցանկացած էթնիկ խումբ ամեն գնով զերծ կմնար այդպիսի բարբարոսությունից, կըմբոստանար էժան վարկանիշ բարձրացնելու այդ զազրելի քայլի դեմ։ Առաջին հերթին սեփական ազգային ինքնությունը նվաստացնող այդպիսի գաղափար կարող է ծագել բացառապես շեղված, հոգեկան խանգարում ունեցող անձի մոտ։
Նախապես ներողություն եմ խնդրում հոգեկան խանգարում ունեցող բոլոր անձանցից, նրանց հարազատներից, ես երբեք ինձ թույլ չեմ տա նրանցից որևէ մեկին դատապարտել, առավել ևս՝ ծաղրել։
Բայց կա ունիվերսալ իմպերատիվ իրավական հիմնադրույթ, ըստ որի՝ եթե հոգեկան խանգարում ունեցող անձը իր վարքագծով վտանգավոր է դառնում հանրության համար, պետք է մեկուսացվի և ենթարկվի հարկադիր բուժման, ընդ որում, պետք է մնա հարկադիր բուժման ներքո՝ անկախ դրա տևողությունից ...»։
«Ռազմական ավարի այգու» գաղափարը ադրբեջանի պատմության մեջ կմնա, որպես այդ երկրի ու ազգի ամոթի անհերքելի ու անդառնալի...
Опубликовано Gevorg Danielyan Понедельник, 19 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Սադամ Հուսեյինին. Մարուքյան
- Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ
- Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար. ՄԻՊ
- Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- Պատրաստվում է ՀՀ ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված «պուրակի» վերաբերյալ
- Բաքվում ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկան, սնունդն ու սաղավարտները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին