ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը ելույթի համար գրանցվել է 30 պատվիրակ
Րոպեներ անց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կմեկնարկի «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկումը, որը նախօրեին առանձին քվեարկությամբ հաստատվեց Վեհաժողովում։ Քննարկումն անցկացվում է ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։
Քննարկմանը ելույթի համար գրանցվել են մոտ 30 պատվիրակներ, որից 6-ն Ադրբեջանի պատվիրակներն են, որոնք, հավանաբար, փորձելու են առաջ տանել մինչ այժմ տարված այն գիծը, որ Ադրբեջանում չկան «ռազմագերիներ», այլ նրանք «ահաբեկիչներ են»։
Գրանցվել են ՀՀ պատվիրակության 4 անդամեր։ Ելույթի համար գրանցվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենն ու Ստեֆան Շենախը։
Գրանցվածների մեջ են Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, նաև Կանադայի ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը
- ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանում հայ գերիների մասին քննարկման անցկացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան