Երևանի քաղաքապետարանը միացավ կլիմայական դաշնագրին, որպեսզի դրամաշնորհներ ստանա
«Հաջողությամբ է իրականացվում 100 բազմաբնակարան շենքերում արևային պանելների տեղադրումը»,- ավագանու այսօրվա նիստում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքրյանը՝ հավելելով, որ ծրագիրն իրականացվում է Երևանում ընտրված 9-14 հարկանի, արևկող դիրքերով և հարթ տանիքներով շենքերի համար:
Նրա խոսքով՝ արդեն սկսել են տեղադրել արևային պանելները, որոնք 50-70 տոկոս խնայողություն են ապահովելու:
Զաքարյանը տեղեկացրեց, որ դրանց տեղադրումից հետո վերելակի էլեկտրաէներգիայի գումարների մեջ բավականին տարբերություն կլինի և բակերում ու շենքերի աստիճանավանդակներում գերխնայող լամպեր են տեղադրվելու:
Ավագանու անդամի ընկալմամբ, ծրագիրը հնարավորություն է տալիս ՀԷՑ-ին վաճառել այդ էլեկտրաէներգիայի ավելցուկը, իսկ շենքը կարող է որոշել և այդ գումարն ուղղել նրա բարեկարգմանը, դռներ փոխելուն:
Վերջինս ելույթ ունեցավ «ԵՄ քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի նախաձեռնության» համաձայնագրին միանալու հարցի քննարկման ժամանակ:
Հարցը զեկուցեց Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:
«Երևանը դաշնագրի շրջանակներում արդեն իրականացնում է կայուն էներգետիկայի զարգացման գործողությունների ծրագիր, այն պետք է ավարտվեր մինչև 2020 թիվը, որի նպատակն է մինչև 20 տոկոս նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը մայրաքաղաքում»,- հայտնեց Նազարյանը և հավելեց, որ ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացվել է, մյուս մասն էլ գտնվում է իրականացման փուլում:
Նա տեղեկացրեց, որ համաձայնագրին միանալը ԵՄ-ն հիմք կընդունի, որպեսզի դրամաշնորհներ տրամադրի մայրաքաղաքին:
«Դաշնագրին միանալը հիմք է ծառայել, որպեսզի նոր աղբավայրի կառուցման համար հաստատվի 8 մլն եվրո դամաշնորհը և 1 մլն եվրոյի «Արևային քաղաք» ծրագիրը»,- հայտնեց վարչության պետը և տեղեկացրեց, որ ՀՀ 27 համայնք արդեն միացել է դաշնագրին:
Հարակից հրապարակումներ`
- «Կիլիկիա» ավտոկայանից արցախցիներից ահազանգ եմ ստացել. Հռիփսիմե Առաքելյան
- Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին.Արմեն Ներսիսյան
- 94 ամյա Աղվան Աշոտի Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Աննա Պապյանը չէր ներկայացել իր առաջին նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են