Թրամփը լուրջ է վերաբերվում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար կրկին մրցելու հնարավորությանը
ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը լրջորեն մտածում է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է երկուշաբթի երեկոյան Fox News-ին տված հարցազրույցում:
«Առաջին հերթին ես կցանկանայի ասել, որ մինչ այդ դեռ շատ ժամանակ կա»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով հաջորդ նախագահական ընտրությունների մրցավազքին իր մասնակցության շանսերի մասին հարցին: Սպիտակ տան նախկին ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ, դատելով վերջին ընտրությունների արդյունքներից, որոնցում նա ստացել էր ավելի քան 75 միլիոն ամերիկացիների ձայներ, նա պահպանում է իր աջակցության բարձր մակարդակը:
«Ահա թե ինչ կասեմ, ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան (հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու գաղափարին): Ավելի քան լուջ: Բայց իրավական տեսանկյունից, ես դեռ չէի ցանկանա մանրամասնել այս հարցը»,-շեշտել է Թրամփը:
Մարտին նախկին նախագահը հայտնել էր, որ մտադիր է երկրում 2022 թվականի անցկացվելիք միջանկյալ ընտրություններից հետո վերջնական որոշում կայացնել ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին: Նախկինում նա վստահություն էր հայտնել, որ հանրապետականները հնարավորություն ունեն վերականգնել վերահսկողությունը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների վրա 2022 թվականի ընտրություններից հետո: Փետրվարի 28-ին, Սպիտակ տան նախկին առաջնորդը, Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում անցկացված ԱՄՆ պահպանողական շրջանակների համաժողովի ընթացքում ունեցած ելույթում խոստովանել էր, որ կարող է կրկին մասնակցել նախագահական պայքարին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան