
Թևան Պողոսյանը Սյունիքից Փաշինյանին. Հեռացի´ր հանուն Հայաստանի
Քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը, որ ՄԻՊ և ՀՀ նախագահի հետ այցով Սյունիքում է, գրել է.
«Երեկ Գորիս- Խնածախ, այսօր Որոտան, Շուռնուխ, Դավիթ-Բեկ, Ճակատեն, Կապան։ Մի բառ կա սուրբ` Հայրենիք։
Փաստորեն ոչ միայն Արցախն ենք բրախել, այլ նաև անտեսված է Հայրենիքի Սյունիք աշխարհը։
Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում` ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը:
Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը
- Նախատեսված են այցեր պատերազմից հետո սահմանային դարձած գյուղեր․ ՄԻՊ
- Լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կյանքի և հոգեկան անձեռմխելիության մի շարք իրավունքներ. ՄԻՊ