Կարեն Վրթանեսյան. Գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Մեր հիշողությունը մի տեսակ ադապտացվել է արդեն «Երկիր ՀԺ» 24-ժամյա շրջափուլին, արագ ամեն ինչ մոռանում ենք, հետո զարմանում ու վրդովվում...
Օրինակ՝ ԵԽԽՎ-ում ռուսների քվեարկության վերաբերյալ մի փաստ հիշեցնեմ, որը կարծես թե մոռացել են բոլորը. ՀՀ իշխանությունները հրաժարվել են գերիների հարցով Ադրբեջանի հետ բանակցելուց և այդ խնդրի լուծման պատասխանատվությունը հանձնել ռուսական կողմին։
Ռուսներն են բանակցում մեր գերիների վերադարձի համար։
Հիմա հարց. գերիների խնդիրը ԵԽԽՎ-ում բարձրացնելը արդյոք ռուսական կողմի հետ նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել։
Կրկնում եմ. բանակցողը ռուսներն են և հենց ՀՀ իշխանություններն են ռուսներին պատվիրակել այդ հարցով զբաղվելու։
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Ինչո՞ւ ԵԽ հանձնակատարը չի այցելել Բաքու՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ գերիները
- ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ դեսպանը կարևորել է միջազգային հանրության պահանջը Ադրբեջանին՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակելու ռազմագերիներին
- Արթուր Ղազինյան. Ռուսաստանը դեմ է քվեարկել ոչ թե հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ երկու հարցերին
- Քաղաքագետ. Ո՞վ է պատասխանատու գերիների հարցը նման փնթի քաղաքական խաղերի թատերաբեմ խցկելու և ձախողելու համար
- ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը
- Մենք ենք պատասխանատու մեր գերիների համար, այլ ոչ թե ՌԴ-ն. ԱԻՊԾ փոխտնօրեն
- Կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան