Կարևոր հարցերից է նաև մշակութային ժառանգությունը, որով հարուստ է այդ տարածաշրջանը․ Կիմմո Կիլյունենը՝ ԵԽԽՎ-ում
Աղետ է Եվրոպայի խորհրդի համար, որ իր անդամ երկրները արյունալի պատերազմում են։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանն ասաց բրիտանացի Ջոն Հոուելը:
Պատգամավորն Ադրբեջանին կոչ արեց հարգել ՄԻԵԴ որոշումները, առանց եթեների ու բայցերի վերադարձնել հայ ռազմագերիներին։
«Մենք պետք է խթանենք հաշտեցումը, երկխոսությունը, ոչ մի կողմ չի հաղթում այսպիսի հակամարտությունից հետո»,-ասաց Հոուելը։
Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմները Լեռնային Ղարաբաղի շուրջ համար հումանիտար կատաստրոֆներ են։
«Չկա ոչինչ հպարտանալու համար, ոչինչ՝ գովելու համար։ Ռազմական գործողությունները միշտ քաղաքականության ձախողման նշան են։ Այժմ մենք հաշտեցման, վստահության հաստատման փուլում ենք։ Այո, ռազմագերիների պահումը չի նպաստում վստահությանը։ Բոլոր պահվող անձանց փոխանակումը հումանիտար իրավունքի հարց է, բոլոր նրանք պետք է վերադարձվեն», -ասաց Կիլյունենը, հավելելով, որ այս պարտականությունը նաև եռակողմ հայտարարության մաս է կազմում։
Կիլյունենը նաև անդրադարձավ մի քանի այլ խնդիրների, որոնցից մեկը տեղահանված անձինք են, խոսելով նաև ականների մասին։
«Կարևոր հարցերից է նաև մշակութային ժառանգությունը, որով հարուստ է այդ տարածաշրջանը»,-ասաց Կիլյունենը։
Ֆրանսիացի պատգամավոր Բերռնար Ֆուրնիեն ևս խոսեց ՄԻԵԴ ներկայացված հայտերի մասին ռազմագերիների հարցով երկու կողմից՝ հավելելով, որ Հայաստանը տեղեկությունները տրամադրել է, իսկ Ադրբեջանը թերացել է։ Ադրբեջանին կոչ արեց կատարել ՄԻԵԴ որոշումներն ու կանխել անմարդկային վերաբերմունքը գերիների նկատմամաբ, ազատ արձակել հա ռազմագերիներին ու մյուս գերեվարվածներին։
Ադրբեջանցի պատգամավոր Քամալ Ջաֆարովը հիասթափված էր, որ Վեհաժողովը որոշեց անցկացնել այս քննարկումը։ Վերջինս Հայաստանի պատվիրակության գործողությունները կապեց ՀՀ-ում առաջիկա ընտրությունների հետ, ասելով, թե օգտագործում են այս հարթակն անձնական շահերից ելնելով։
Ադրբեջանցի պատվիրակը խոսեց ականների մասին, ասելով, թե եռակողմ հայտարարությունից հետո 20 ադրբեջանցի է մահացել ականների պայթյունից, և թե հայերը չեն տալիս ականների քարտեզները։
«Լսելով հայկական պատվիրակության ելույթները, թվում է, որ նրանք չեն պատրասվում խաղաղության, այլ ռևանշիզմի։ Խորհուրդ եմ տալիս, գնացեք ու խաղաղության պատրաստեք ձեր հասարակությանը»,-ասաց Ջաֆարովը։
Ադրբեջանցի մեկ այլ պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը կրկնեց, թե պատերազմից հետո գերեվարվածները չեն կարող լինել ռազմագերիներ, այլ նրանք ահաբեկիչներ են կամ հանցագործներ։ Հուսեյնովի խոսքերով, եռակողմ հայտարարությունն ավարտեց հակամարտությունը, բայց վերջ չդրեց ատելությանը Ադրբեջանի նկատմամբ ու նա ով խոսում է հաշտեցման մասին, անվանվում է թուրք կան դավաճան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան