Մերկելը կոչ է արել բժշկական օգնություն ցուցաբերել Նավալնիին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել բժշկական օգնություն տրամադրել դատապարտված ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին նա ասել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում տեսակապի միջոցով իր ելույթի ժամանակ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նա շեշտել է, որ Բեռլինը «շատ մտահոգված է ռուս բլոգերի առողջությամբ», իսկ Գերմանիայի կառավարությունը «կոչ է անում համապատասխան բժշկական օգնություն տրամադրել» Նավալնիին:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ բժիշկները որոշել են Ալեքսեյ Նավալնիին գաղութից տեղափոխել Վլադիմիրի դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոց:
Ավելի վաղ «Իզվեստիա» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ քաղաքացիական բժիշկները, այդ թվում ՝ թերապևտ, նյարդավիրաբույժ, նյարդաբան, սննդաբան և հոգեբույժ, նախնական կալանքի կենտրոնում այցելել են Նավալնիին: Բլոգերն անցել է ՄՌՏ, ուլտրաձայնային, ԷՍԳ և ստորին վերջույթների էլեկտրոնեյրոմիոգրաֆիա: Դրանից հետո բանտարկյալին նշանակվել է կաթիլայինի կուրս:
Հարակից հրապարակումներ`
- Նավալնիի առողջական վիճակը վատանում է. փաստաբան
- Եվրոպայի «ֆասթ ֆուդը»՝ Նավալնի անունով. Նաիրա Զոհրաբյան