ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է բրիտանական ռազմանավերի մուտքը Սև ծով
Բոսֆորով բրիտանական ռազմանավերի մուտքը Սև ծով նպատակ ունի վախեցնել Ռուսաստանին, Արևմուտքը փորձում է ազդել Մոսկվայի վրա, բայց Ռուսաստանը հույս է դնում ոչ Սևծովյան երկրների կողմից Մոնտրոյի կոնվենցիայի իրականացման վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել էր, որ Լոնդոնը Անկարային ծանուցագիր է ուղարկել մայիսի առաջին շաբաթվա ընթացքում իր նավը Բոսֆորով Սև ծով տեղափոխելու մասին:
«Այն ամենը, ինչ արվում է Սև ծով նավերի մուտքի շուրջ, արվում է մեկ նպատակով ՝ ճնշում գործադրել մեր երկրի վրա, որպեսզի մենք, իրենց հույսով, ակնհայտորեն ինչ-որ բան «հասկանանք» և մեզ պահենք այնպես, ինչպես իրենք են ակնկալում: Միգուցե հնարավոր են համարում, որ մենք ինչ-որ բանից վախենանք: Ամեն ինչ դրան է ուղղված», - ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը՝ մեկնաբանելով Լոնդոնի ծրագրերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա