Եթե այսպես գնա, հեկտարներով, մշակույթով, հետո էլ արդեն տնտեսությամբ կարող է հանձնվենք երիտասարդ պետություններին. Հեքեքյան
«Եթե այսպես գնա, կամաց-կամաց հեկտարներով, կիլոմետրերով, մշակույթով, հետո էլ արդեն տնտեսությամբ կարող է հանձնվենք հզոր, երիտասարդ պետություններին»,- ասուլիսում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը:
Նա նշեց, որ երիտասարդը միշտ հզոր է, ագրեսիվ է, կյանքը ցույց է տալիս պատմության էջերով հին պետություններն այդքան ագրեսիվ չեն, որքան նորերը:
«Կուզեի, որ այդպես չլիներ, հույս ունենայի, բայց հույս ունենալու համար պետք է հասկանալ, որ պարտության հաջորդ օրվանից, մինչև պարզեին՝ ով է մեղավոր, ով ոչ, առաջին հարցը պետք է լիներ՝ ինչ ենք հիմա անելու, որպեսզի մոտ, թեկուզ հեռու ապագայում կարողանանք կտրուկ փոխել իրավիճակը, առնվազն վերականգնելու այն, ինչ ունենք»,- ասաց մաեստրոն:
Նա նշեց, որ իր ուղերձն է բոլորին՝ կոնսոլիդանալ, ժամանակն է ղեկավարման ղեկը տալ արհեստավարժ մարդկանց, խելոք պատմաբաններին, իրավաբաններին, ամեն ոլորտում արհեստավարժ մասնագետներին:
Տ.Հեքեքյանն ասաց, որ այսօր ամեն ինչ խառնվել է իրար՝ պատվանդն են դնում մարդկանց, որոնք սրիկա են, մոռանում են հայրենավեր գործ կատարած մարդկանց:
«Այս մեր տեսակը՝ պատմությունը չուսումնասիրող, պատմությունը մոռացող, անցյալից դաս չքաղող… Եղավ Արցախյան առաջին պատերազմը, որտեղ հաղթել ենք: Ինչ-որ մեկը վերլուծե՞ց մեր բոլոր թերություններն ապագայի համար: Ոչ: Հաղթել ենք, բայց որևէ վերլուծություն չարվեց»,- նշեց նա:
Տ. Հեքեքյանի խոսքով, կա մարդկանց ոչ մեծ խումբ, որոնք, իհարկե, հասկանում են, վերլուծում են, ընդվզում են, բայց նրանց ձայնն այդքան հնչեղ չէ. «Այդ մարդիկ լուրջ մարդիկ ենք իրենց գործով զբաղվող՝ գիտությամբ, արվեստով չեն կարող անընդհատ խոսել»:
Նրա խոսքով, միակ հույսը, որ կարող ենք ունենալ, եթե ռուսի շահն ադրբեջանցու ու թուրքի հետ չհամընկնի:
Տ.Հեքեյանի խոսքով, իշխանություններն արդեն ադեկվատ չեն, չեն հասկանում ինչ են անում, համապատասխան, առողջ վարքագիծ չեն ցուցաբերում, տվայտանքների մեջ են, այդ տվայնքաներից հոխորտում են:
«Թեկուզ կան հազար մեղավորներ, դու էլ այսպես միամետ մոդերատորի դերում էիր: Պարզ է, որ անկարող է: Ասում են՝ ինքը թշնամի չէ, խնդրեմ, համաձայն եմ, բայց անկարող է: Ի՞նչ տարբերություն: Եթե մեկը զբաղվում է մի գործով ու չի կարողանում անել, այդ գործի թշնամին է»,- ասաց Տ. Հեքեքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երեխաներն էլ պետք է խթան ունենան պարապելու համար, իսկ Հայաստանում այդ խթանը շատ թույլ է. Տիգրան Հեքեքյան
- Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
- Մենք չունենք վտանգի զգացողություն. Տիգրան Հեքեքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները