Սննդային թունավորման հետևանքով տուժած մյուս երեխայի վիճակը բավարար է
Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ս․ Ա․-ի (ծնված 2007 թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նրա փոխանցմամբ, երեխան բուժօգնություն է ստանում համալսարանական հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում:
Հիշեցնենք, որ նույն դեպքով պայմանավորված «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն անցնում են համալիր հետազոտություններ և շարունակում են բուժօգնություն ստանալ:
Հարակից հրապարակումներ`
- Գետահովիտում թունավորվածների վիճակը գնահատվում է բավարար
- Թունավորում Գետահովիտում. 12 տարեկան երեխան մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները