Բաշար ալ-Ասադը կրկին կառաջադրվի Սիրիայի նախագահական ընտրություններում
Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը առաջադրվել է նախագահի պաշտոնի համար, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ Գերագույն սահմանադրական դատարանը գրանցել է ընտրություններին մասնակցելու Ասադի պահանջը: Այսպիսով, քաղաքական գործիչը մտադիր է երրորդ անգամ ընտրվել՝ որպես նախագահ:
Ասադը դարձել է հայտ ներկայացրած վեցերորդ թեկնածուն: Գրանցումն սկսվել է ապրիլի 19-ին: Ընտրություններին գրանցվածների թվում կա նաև կին թեկնածու։
Սիրիայում ընտրությունները նշանակված են մայիսի 26-ին:
Բաշար ալ-Ասադը 2000-ին ստանձնել է Սիրիայի նախագահի պաշտոնը, իսկ 2014-ին վերընտրվել է: Նա պաշտոնը «ժառանգել» է իր հորից ՝ նախկին նախագահ Հաֆեզ Ասադից, որը 2000 թվականի հունիսին մահացել է սրտի կաթվածից: Նրա մահից հետո երկիրը ղեկավարում էր խորհրդատվական կոմիտեն՝ Աբդել Հալիմ Խադդամի գլխավորությամբ: Առաջին հրամանագրերից մեկով կոմիտեն Բաշարին մարշալի կոչում է շնորհել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները