Բեքարյանը՝ Փաշինյանին. Դեպի Նախիջևան սահմանը դաչեքիդ վրայո՞վ է անցնելու
«Հիմա ես հարց եմ տալիս, որ ստորագրել ես, որ Նախիջևանը միանում է Ադրբեջանի արևմտյան շրջաններին, ճանապարհի վերահսկողությունն էլ անցնում է Ռուսաստանին, դաչեքիդ վրայո՞վ է միանում»,-կառավարական առանձնատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին հեռակա հարց հնչեցրեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանը։
Շարունակելով միտքը նա նշեց. «Թե՞ մանկուց ամեն ինչ չի տեսել, քարտեզ էլ չի տեսել։ Ու էլի հիմա բառախա՞ղ է։ Իմիտացիա՞ է, ասում են՝ միջանցք բառը չկա։ Ինչքան կարելի է ստի մեջ ապրել»։
Անդրադառնալով սյունեցիներին պատժելու վերաբերյալ Փաշինյանի հանձնարարություններին, Բեքարյանն ընդգծեց, սեփական ժողովրդին պատերազմով վախեցնել շարունակում է պարտություն կրածը, խայտառակվածը, այսքան երեխաների կյանքն ուղղակի խլածը։
Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանն էլ Սյունիք «կապիտուլյանտի» այցը համարում է պարզունակ տեխնոլոգիա, այն դիտավորությամբ արված սադրանք է, որի նպատակը նոր ռեպրեսիաների շարք սկսելն է, ինչի մասին Փաշինյանն արդեն արտահայտվել է։
«Մենք տեսնում ենք դրա նախադրյալները, բառակազմը՝ այսինքն նոր մասկի շոուներ, բեմադրված ձերբակալություններ»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Գնացել ես հանձնած հայրենիքի պատառները տեսնես, որ ի՞նչ անես
- Բերետավորներն ավելանում են․ իրավիճակը կառավարական ամառանոցի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան