Գրականության և արվեստի թանգարանում կբացվի Գրիգոր Զոհրապին նվիրված ցուցադրություն
Ապրիլի 22-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Գրականության և արվեստի թանգարանում պահվող Գ. Զոհրապի ֆոնդից կցուցադրվեն լուսանկարներ, նամակներ, հայկական հարցի և բարեփոխումներԻ վերաբերյալ հոդվածներ, «Այրին», «Ծանոթ դեմքեր և պատմվածքներ» նովելների և այլ ստեղծագործությունների ինքնագրեր և արխիվային նյութեր :
Մուտքն ազատ է:
Հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը դաժանորեն սպանվեց է1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին:
Նա ծնվել է 1861թ. հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում: Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապն ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր: Պառլամենտում նա իր ելույթներում պաշտպանում էր ազգային փոքրամասնությունների շահերը: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները