Վարշավայում ավարտվել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը
Վարշավայում ավարտվել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ՝մեր երկու օլիմպիականների բացակայության պայմաններում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ է ուղեկցել չորս ըմբիշների:
Նրանցից միայն Արման Անդրեասյանին հաջողվեց դառնալ մեդալակիր: 70 կգ քաշային արտաշատցի վարպետը «բրոնզի» համար չափազանց լարված գոտեմարտ անցկացրեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ: Հավասարազոր մրցակիցների գոտեմարտում հայ ըմբիշին հաջողվել է միավորների նվազագույն տարբերությամբ / 4 : 3 / առավելության հասնել և կանգնել պատվանդանի երրորդ աստիճանին:
Մեր մյուս երեք պատվիրակները գլխիկոր հեռացել են մրցավայրից:
Այսօր Վարշավա մեկնել է հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականը: Մրցագորգ դուրս կգան երևանցիներ Ռուդիկ Մկրրտչյանը / 55կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / , Սլավիկ Գալստյանը / 67 կգ /, Մալխաս Ամոյանը / 72 կգ /, գյումրեցիներ Վարուժան Գրիգորյանը / 77 կգ / , Կարապետ Չալյանը / 82 կգ / և էջմիածինցի Հրաչյա Պողոսյանը / 63 կգ /:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները