Թադևոս Ավետիսյան. Գնացել ես հանձնած հայրենիքի պատառները տեսնես, որ ի՞նչ անես
«Դու հանձնել ես հայրենիքը, հիմա գնում ես այնտեղ, հայրենիքի պատառները տեսնե՞լու, որ ի՞նչ անես, ուրախանա՞ս։ Չես կարողանալու, քո մայրամուտն այլևս վրա է հասել»,-կառավարական առանձնատան դիմաց Սյունքից վերադարձող Նիկոլ Փաշինյանի մուտքը խոչընդոտելու նպատակով հրավիրած ակցիայի ժամանակ հայտարարեց դաշնակցական, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Կառավարական առանձնատան դիմաց են քաղաքական, հասարական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ։
«Մենք պայքարում ենք հայի արժանապատիվ տեսակի համար, մենք պայքարում ենք, որ թուրքը մեզ չղեկավարի, մենք պայքարում ենք մեր նահատակված եղբայների համար, մենք պայքարում ենք, որպեսզի մեր արժեքները չպեղծվեն»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկն ու ավելացրեց՝ պայքարում են հանուն առանց Նիկոլի ու նիկոլիզմի Հայաստանի։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»։ Առանձնատան մոտ են բերվել մեծաքանակ ոստիկաններ։
Դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ Փաշինյանն այսօր փորձելու է վրեժ լուծել սյունեցուց, դրա համար մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Սյունիքում։
«Բայց նա չի հասկանում, որ գործ ունի սյունեցու հետ։ Այսօր սյունեցին պահեց մեր ժողովրդի, ամեն քաղաքացու պատիվը»,-ասաց նա։
Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Tert.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան