Լոս Անջելեսն ապրիլը հայտարարել է որպես Հայոց պատմության ամիս
Լոս Անջելեսի կառավարող խորհուրդը (Los Angeles County Board) միաձայն հավանություն է տվել հայ համայնքներին աջակցելու երկու միջնորդություններին:
Առաջարկներից մեկը ճանաչում է ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության Հիշատակման օր, իսկ երկրորդը հռչակում է ապրիլը որպես Հայոց պատմության ամիս:
«Լոս Անջելեսի շրջանն ամրապնդվում է հայերի հսկայական ներդրումներով: Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայնը և կշարունակեմ լույս սփռել նրանց պատմության, ձեռքբերումների և առաջնահերթությունների վրա», - ֆեյսբուքում գրել է խորհրդի նախագահող Քեթրին Բարգերը:
Our Board unanimously approved two motions I brought forward today in support of our Armenian communities, one...
Posted by Supervisor Kathryn Barger on Tuesday, April 20, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան