«Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
Վաղ առավոտից Սյունիքի մարզում կրքերը լարված են, սյունեցիները դեմ են, որ կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանը մուտք գործի մարզ, և «իր ներկայությամբ պղծի սյունյաց հողը»։
Այժմ էլ կապանցիներն են ակցիա իրականացնում Սյունիքի մարզպետարանի մոտ, որտեղ այս պահին գտնվում է Նիկոլ Փաշինյանը։ Ակցիայի մասնակիցները մե՛կ վանկարկում են՝ «Նիկո՛լ, դավաճան», մե՛կ՝ «հողատու հայվան», «դավաճան Նիկոլ»։
Հիշեցնենք, որ Ագարակ և Մեղրի համայնքներում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեցին մոտենալ գերեզմանոցներին, իսկ Քաջարան համայնք Փաշինյանն ուղղակի չայցելեց, թեև այնտեղ «սպասում էին» իրեն։
Ավելի վաղ, «Դեժավյու» թելեգրամյան ալիքը գրել էր, որ Փաշինյանին այսպես դիմավորելու համար Աննա Հակոբյանը հրաման է իջեցրել ձերբակալել սյունեցիներին։
Հարակից հրապարակումներ`
- «Դե հիմա ֆեյսբուքից դուրս եկեք ու ռեալ կանգնեք սյունեցիների կողը». Ղուլյան
- Աննա Հակոբյանը հրամայել է բռնել սյունեցիներին. «Դեժավյու»
- Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին