«Միլանը» միացավ Սուպերլիգայից դուրս եկած ակումբներին
«Միլանը» հայտարարություն է տարածել Եվրոպայի Սուպերլիգայի վերաբերյալ, որից հետևում է, որ ակումբը չի մասնակցելու մրցաշարին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մենք ընդունեցինք Սուպերլիգայի նախագծին մասնակցելու հրավերը` ֆուտբոլի երկրպագուների համար լավագույն եվրոպական մրցաշարն անցկացնելու անկեղծ մտադրությամբ` ի շահ ակումբի և մեր սեփական երկրպագուների:
Փոփոխությունները միշտ չէ, որ հեշտ են տրվում, բայց առաջընթացը պահանջում է էվոլյուցիա, և եվրոպական ֆուտբոլի կառուցվածքը զարգացել և փոխվել է տասնամյակների ընթացքում:
Չնայած դրան, ամբողջ աշխարհում երկրպագուների ձայներն ու մտահոգությունները Սուպերլիգայի վերաբերյալ հստակ արտահայտվել են, և «Միլանը» պետք է ուշադիր լսի այս հրաշալի մարզաձևը սիրողների կարծիքը:
Մենք կշարունակենք քրտնաջան աշխատել ֆուտբոլի կայուն մոդել ապահովելու համար», – ասվում է «Միլանի» հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Ինտերն» ու «Աթլետիկոն» ևս լքել են Սուպերլիգան։
Հարակից հրապարակումներ`
- «Յուվենտուսի» նախագահ. Սուպերլիգան անգործունակ է՝ առանց Պրեմիեր լիգայի ակումբների
- ՈւԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի թիմերի Սուպեր լիգայից դուրս գալը
- Անգլիական ակումբներից մեկը կարող է դուրս գալ Սուպերլիգայից