Ուրանի 60 տոկոս հարստացմամբ Իրանը թշնամիներին ցույց տվեց իր միջուկային կարողությունը. Սալեհի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ ներքին կարիքների բավարարման նպատակով ուրանի 60 տոկոս հարստացմամբ Իրանը թշնամիներին ցույց տվեց իր միջուկային կարողությունը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Երեքշաբթի օրը, Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվեց Նաթանզի միջուկային համալիրում իրականացված դիվերսիայի գործով հետաքննության հարցը, Ալի Աքբար Սալեհին ասել է. «Դիվերսիայի հետևանքով վնասված մալուխներն արագ փոխարինվել են և այս պահին Նաթանզի հարստացման կենտրոնի էլեկտրամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Նաթանզում հարստացման գործընթացը ոչ մի րոպե չի դադարել: Նույնիսկ այն ժամանակ, երբ կտրվել է էլեկտրաէներգիայի փոխանցման հիմնական էլեկտրական մալուխը: Ներկայումս այդ տարածքում գործում են ցենտրիֆուգների մի քանի շղթաներ:
Նիստի շրջանակներում ներկայացված զեկույցում նշվել է, որ Իրանի թշնամիները, այդ թվում ՝ Սիոնիստական ռեժիմը, բազմիցս փորձեր են կատարել արդյունաբերական սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային ծրագիրը: Սադրանքներից մի քանիսը բացահայտվել և չեզոքացվել են Ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական և անվտանգության աշխատակիցների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան