Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին, ինչպես նաև ինձ ու կնոջս մինչև երեկո Նիկոլ Փաշինյանի հրահանգով պատրաստվում են ձերբակալել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Ինֆորմացիա ունեմ, որ Սյունիքի խոշորացված համայնքների, մասնավորապես, Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին և ինձ ու կնոջս էդ հիստերիկը հրահանգավորել է, երևի հարբած ա եղել, որ մինչև այսօր երեկո ձերբակալեն։ Հիմա աննախադեպ մեծ ուժեր են ուղևորվում դեպի Սյունիք՝ ոչ միայն ոստիկանական, այլև ԱԱԾ, ավտոբուսների քանակն արդեն քսանն անցել է, ինչքան կարողացել են, տագնապով տանում են այնտեղ»,– նշել է նա։
Անդրադառնալով այսօր Կապանում՝ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մեղրիում իր դեմ բողոքողները օրենք են խախտել, և որ նրանք ընդամենը մի խմբակ են, Վահե Հակոբյանն ասել է. «Դա իր երևակայությունն է, որ օրենք է խախտվել։ Սյունեցին արտահայտել է իր կարծիքը նրա նկատմամբ, դա է տեղի ունեցել։ Ի՞նչ խմբակ, ի՞նչ բան, ամբողջ մարզն է իրեն այսօր այդպես դիմավորում ու ճանապարհում։ Ինքն իր անհիմն ու հիստերիկ հրահանգներով ահավոր վիճակում է դնում նույն այդ ԱԱԾ տնօրենին, նույն այդ աշխատակիցնեին, որոնք պետք է հրաման կատարեն։ Ինքն այսօր ծաղրում է մեր ոստիկանական ուժերին և ԱԱԾ–ին»։
Վահե Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանի այցի նպատակը Սյունիք պրովոկացիաներ անելու և իր դեմ շարժման ղեկավարներին ձերբակալելու և շարժումը գլխատելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանն ահազանգում է. Փաշինյանը միջամտում է քրգործին, «հսկող դատախազի» պես հանձնարարականներ է տալիս
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
- Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
- Սյունիքում Փաշինյանի ուղիղ երեսին ասում են այն, ինչում համոզված են մյուս բոլոր մարզերում. Արսեն Բաբայան
- Փաստաբան. Սյունեցիների կողմից արժանապատիվ վարքագիծը խուլիգանություն որակելն իրավական անգրագիտություն է
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
- Փաշինյանի վրեժը սյունեցիներից. ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
- Աննա Հակոբյանը հրամայել է բռնել սյունեցիներին. «Դեժավյու»
- Թևան Պողոսյանը Սյունիքից Փաշինյանին. Հեռացի´ր հանուն Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան