Վահե Հակոբյանի փաստաբաններ. Ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանը
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանի փաստաբաններ՝ Ժիրայր Ղարագյոզյանն ու Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակացությամբ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին և իր կնոջը:
Նման բան տեղի ունենալու դեպքում անկասկած կարձանագրվի հերթական քաղաքական հետապնդման փաստը, որը միտված է սեփական քաղաքական հայացքների համար քաղաքական գործչի և իր մերձավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչը բազմիցս նշել ենք, որ անթույլատրելի է:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրենքով չարգելված ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Պայքարը ներքին թշնամու դեմ շարունակվում է, սակայն մոտ է իր բնականոն հանգուցալուծմանը:»։
Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի...
Опубликовано Erik Aleksanyan Среда, 21 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. «Ողջունվածը» չունի՛ ԱԱԾ պետին ու Ոստիկանապետին «կտրուկ և հատուկ գործողությունների» հրահանգ տալու իրավունք
- Վահե Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Սյունիքի ընդունելության մասին. «Սառա, մի գնա այնտեղ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են»
- Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
- Փաստաբանն ահազանգում է. Փաշինյանը միջամտում է քրգործին, «հսկող դատախազի» պես հանձնարարականներ է տալիս
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
- Իրավապաշտպան. Ի՞նչ գործ ունեին ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ իրավապահները Սյունիքի քաղաքներում
- «Դավաճան Նիկոլ»․ կապանցիները ակցիա են անում Սյունիքի մարզպետարանի մոտ
- Բազմաթիվ ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են տարվել Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին